search

Artclub-ի մասին

Ամփոփ բաժին

Այսօրվա հայաստանյան շուկայում ինֆորմացիոն պակասը լրացնելը առաջնահերթ տեղ է գրավում: Մեր նախագիծը ի դեմս artclub.am ինտերնետային կայքի կոչված է հենց ինֆորմացիոն պակասը լրացնելու և հայկական արվեստը խթանելու: Մեր նախագիծը ստեղծված է արվեստագետների համար և artclub.am կայքը հանդիսանում է հենց նրանց հավաքատեղի: Կայքի միջոցով ամեն արվեստագետ կարող է ունենալ իր անձնական էջը և ներբեռնել ու աշխարհին ցուցադրել իր գործերը: Կայքը կարող է խթան հանդիսանալ հայ տաղանդների բացահայտմանը և նպաստել հայ արվեստի զարգացմանը: «artclub» նախագիծը լինելով եզակի իր տեսակի մեջ պոտենցիալ ունի զարգացման և artclub.am - ը հնարավորություն ունի դառնալու հայկական ամենահաջողված կայքերից մեկը: Առաջարկվող ծառայությունների փաթեթը կհետաքրքրի ցանկացած արվեստագետի և հնարավորություն կտա նրան ինքնադրսևորվել:


Ինչպես է կատարվում գրանցումը  www.artclub.am - ում

1.    Կապվել մեզ հետ և տրամադրել ձեր մասին ինֆորմացիա (եթե դուք դեռ չեք կազմել ձեր պորտֆոլիոն, այն կարող եք անել մեր օգնությամբ):
2.    Ձեր աշխատանքների թվային լուսանկարները (եթե այդպիսիք չկան, դրանք կարվեն մեր գործակիցների օգնությամբ):
3.    Կայքում ձեր անձնակն էջի պատրաստման համար անհրաճեշտ է կապնվել մեզ հետ։


www.artclub.am - ը չի զբաղվում արվեստի նմուշների ստեղծմամբ, այլ օգնում է արվեստագետներին ներկայացնել իրենց գործերը և ստիպաված չլինել զբաղվելու այդ գործունեությամբ, դրանով իսկ artclub - ը մեծ զարկ կլինի արվեստի զարգացման համար: 
Ինչպես հայտնի է արտասահմանյան շատ զարգացած երկրներում առևտրի մեծ մասը իրականանում է ինտերնետի միջոցով: Հաշվի առնելով ինտերնետի զարգացման առաջնթացները ՀՀ - ում artclub - ը հավակնություն ունի դառնալու ՀՀ ամենահաջոված ինտերնետային կայք էջը: Կայքի միայն արվեստի և նրա հետ առնչվող ճուղերի մասին է: 

 

Ինչ է տալիս www.artclub.am - ը արվեստագետներին


www.artclub.am  կայքի միջոցով արվաստագետները կարող են`

1.    Ներկայացնել իրենց աշխատանքները աշխարհին օրը 24 ժամ, տարին 12 ամիս:
2.    Հնարավորություններ ստանալ առանց միջոցների շփվել միմյանց և պատվիրատուի հետ:
3.    Աշխատել գումար առանց իրենց գործերը ներկայացնելու հետ կապված ջանքերի (տանը նստած):
4.    Դառնալով ակումբի անդամ արվեստագետները կստանան հնարավորություն կազմակերպել իրենց անհատական ցուցահանդեսները և ցանկության դեպքում գտենել հովանավորների:


Ինչ է տալիս www.artclub.am – ը պատվիրատուին


www.artclub.am կայքի միջոցով պատվիրատուները կարող են`

1.    Մի քանի րոպեների ընթացքում գտնել ձեր ճաշակին համապատասխան գործեր և կապվել տվյալ աշխատանքի հեղինակի հետ:
2.    Համապատասխան գործեր գտնելու դեպքում դուք կարող եք պատվիրել դրանք հենց արվեստագետներից:
3.    Պատվիրատուն կամ արվեստագետը ոչ մի տոկոսագումար կամ այլ գումար չի վճարում artclub – ին:

 

keyboard_arrow_up